Այսօր՝ ապրիլի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Առավոտյան ժամը 09։30-ի սահմաններում թափառող շունը հարձակվել է թիվ 126՝ «Ժպիտներ» անունը կրող մանկապարտեզ հաճախող տղա երեխայի վրա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մանկապարտեզը գտնվում է Շենգավիթ վարչական շրջանում։ Բարեբախտաբար, վնասվել է երեխայի բաճկոնը, սակայն երեխային առաջինը օգնության է հասել մանկապարտեզի տնօրեն Լենա Լևոնյանը։

 «Թափառող շները պատուհաս են դարձել ոչ միայն երեխաների, այլև մեր՝ աշխատողներիս համար։ Ամեն օր հետևում ենք, որպեսզի շները չհարձակվեն մարդկանց վրա։ Բարեբախտաբար, այսօր շան հարձակման պատճառով երեխայի բաճկոնն է վնասվել, սակայն երեխան մի քիչ վախեցել է։ Այս դեպքի մասին արդեն տեղեկացրել ենք պատկան մարմիններին, ովքեր խոստացել են, որ թափառող շների խնդիրը կլուծեն»։

shamshyan.com