Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում, այսօր`ապրիլի 23-ին ավարտվեց «Սեդրակ Քոչարյանն ընդդեմ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի» գործով նախնական դատական նիստը: Գործով դատաքննության օր նշանակվեց հունիսի 25-ը:
Այսօրվա նիստին դատարանը որոշեց, որ այն փաստը, որ 2018 թվականի սեպտեմբերի 11-ին մամուլի ասուլիսում ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից արված հայտարարությունները չեն արատավորում Սեդրակ Քոչարյանի պատիվն ու արժանապատվությունը, չեն հանդիսանում փաստացի տվյալներ, եւ որ առկա չէ զրպարտություն, դրանց ապացուցող բեռը պետք է դնել պատասխանողի վրա:
Դատարանը նախնական դատական նիստը համարեց ավարտված եւ որոշեց սույն գործով դատաքննությունը նշանակել 2019 թվականի հունիսի 25-ին՝ ժամը 15:30-ին: