Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աիդա Դավթյանն այսօր՝ հուլիսի 10–ին հրապարակել է Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Արթուր Վանեցյանի գործով վճիռը։ Դատարանը վճռել է Սեդրակ Քոչարյանի հայցադիմումը ամբողջությամբ մերժել։
Պատասխանող Արթուր Վանեցյանի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանը տեղեկացրեց, որ որոշման հիմնավորումը դեռևս կողմերին չի ուղարկվել։