Հայաստանն արդեն կատարել է ռուսական Су-30 կործանիչների ձեռքբերման համար անհրաժեշտ վճարման մի մասը: 

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: 

Նա ընդգծել է, որ առաջին փուլում Հայաստանին կմատակարարվի 4 կործանիչ: «Միջոցների մի մասը մենք արդեն ներդրել ենք»,- ասել է Տոնոյանը: 

Դավիթ Տոնոյանը հավելել է, որ Հայաստանը հետագայում էլ շարունակելու է ռուսական սպառազինություն գնել: