Պեկինում այսօր հանդիպել են Չինաստանի նախագահ Սի Ծինփինը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Սի Ծինփինն ասել է, որ Եվրասիայում Ադրբեջանը Չինաստանի հետ համագործակցության կարևոր գործընկերներից է: Իլհամ Ալիևն էլ նշել է, որ Ադրբեջանը Չինաստանին միշտ համարել է հուսալի ընկեր և գործընկեր․ «Ադրբեջանը պատրաստ է Չինաստանի հետ համագործակցել ահաբեկչության, անջատականության և ծայրահեղականության դեմ պայքարում»,- ասել է նա:
Նշենք, որ Ալիևը Պեկին է մեկնել մասնակցելու ճանապարհների, հաղորդակցության ուղիների զարգացմանը նվիրված միջազգային համաժողովին, որն անցկացվելու է ապրիլի 25-27-ը:
Պեկինում կայանալիք համաժողովին մասնակցելու են ավելի քան երեք տասնյակ երկրների ղեկավարներ, այդ թվում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: