Ապրիլի 23-ին, ժամը 16.45-ին ոստիկանություն է զանգահարել մի քաղաքացի եւ հայտնել, որ 15-րդ թաղամասում կայանված ավտոբուսից մի քանի հոգի այլումին են գողանում:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած պարկապահակետային ծառայողները Շիրազի փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Մաշտոցի բաժին բերման են ենթարկել 35-ամյա Վրեժ Վ.-ին եւ 27-ամյա Հովհաննես Ե.-ին: Նրանք տվել են խոստովանական բացատրություն ու բաց թողնվել:
Գողոնը հայտնաբերվել է:
Նույն օրը, օպերատիվ տվյալներն իրացնելիս, Մաշտոցի քրեական հետախույզները գողություն կատարելու կասկածանքով Կոտայքի մարզի Պռոշյան գյուղից բերման են ենթարկել 18-ամյա Սարգիս Գ.-ին: Ըստ նախնական տվյալների՝ նա ապրիլի 22-ին Ջանիբեկյան փողոցում կայանված «Օպելից» գողացել է մարտկոցը: Նա հայտնել է, որ ապրիլին Աջափնյակ վարչական շրջանի տարբեր փողոցներում կայանված մեքենաներից գողացել է մարտկոցներ:
Սարգիսը բաց է թողնվել: