«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Մարտի 1»-ի քրեական գործից անջատված մասը, որի շրջանակներում սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք է առաջադրվել նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, դատարան կուղարկվի երկուշաբթի օրը: Այդ օրը լրանում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված հնգօրյա ժամկետը, երբ հսկող դատախազը կա՛մ պետք է հաստատի մեղադրանքը՝ ուղարկելով այն դատարան, կա՛մ վերադարձնի կրկին նախաքննության:

Մինչ այդ դատական համակարգում դատավորները փորձում են ամեն կերպ խուսափել այդ քրեական գործը քննելուց, շատերն աղոթում են, որ իրենց չմակագրվի գործը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներից Դավիթ Գրիգորյանն, օրինակ, հասցրել է բժշկական տեղեկանք ներկայացնել, որ ինքը վատառողջության պատաճառով չի կարող ներկայանալ աշխատանքի: Ենթադրվում է, առաջիկա օրերին շատ այլ դատավորներ եւս կփորձեն նման մեթոդներով խուսանավել:

 

Նշենք, որ մի քանի դատավոր այս ընթացքում փորձել է խուսանավել Քոչարյանի խափանման միջոցի ընտրության հարցով դատավոր նշանակվելուց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում