Նորվեգացի ձկնորսները  ցանցում բռնել են նարվալովների ցեղից ատամնավոր կետի, որը լողացել է Ինգա գյուղի մոտ գտնվող ձկնորսական նավակների միջեւ: Կետի վրա եղել են St equipment of St Petersburg գրությամբ ամրագոտիներ, որոնց, ինչպես կարծում են փորձագետները, նախկինում կցված են եղել տեսախցիկներ կամ զենք։

Այս գտածոյի մասին գրում է բրիտանական The Guardian թերթը ՝ վկայակոչելով նորվեգական NRK հեռուստաալիքիմ, որին հարցազրույց է տվել Ջոար Հեստեն անունով ձկնորսը ։

Հեստենը պատմել է, որ կետը լավ վարժեցված կենդանու տպավորություն է թողել։ Նա նպատակասլաց կերպով նավակների վրա գոտիներ եւ պարաններ էր փնտրում.«Եթե կետը ժամանել է Ռուսաստանից, իսկ մենք բոլոր հիմքերն ունենք այդ վարկածին հետեւելու, ապա այն ուղարկել են ոչ թե գիտնականները, այլ ՌԴ ՌԾՈւ – ի մասնագետները», – պարզաբանել է Նորվեգիայի ծովային հետազոտությունների ինստիտուտի աշխատակից Մարտին Բյուն:

Նորվեգիայի Արկտիկայի համալսարանի աշխատակից, պրոֆեսոր Օդուն Ռիկարդսենը ճշտում է, որ կետը, ամենայն հավանականությամբ,« աշխատում է» Մուրմանսկում տեղակայված Հյուսիսային նավատորմի վրա։