Այսօր առավոտյան տեղկություն տարածվեց, որ կրկին զինծառայող է փախել Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայից:
ԼՈՒՐԵՐ.com-ին հավաստի աղբյուրները Գյումրիից փոխանցեցին, որ ռուս զինծառայողին բռնել են հայ-թուրքական սահմանը հատելիս։ Ոսկեհասկ գյուղի բնակիչները տեսնելով զինծառայողին՝ անմիջապես բռնել են, կապկպել։
Այժմ զինծառայողը գտնվում է ռուսական ռազմաբազայում։ Թե որն է բազայից փախչելու պատճառը՝ առայժմ հայտնի չէ։
Քրիստինա Աղալարյան