ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ այսօր՝ ապրիլի 30-ին անցկացվում են խորհրդարանական լսումներ:
Քննարկվում է «Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթը:
Հիմնական զեկուցող, Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանին Քաղաքացիական հասարակության կազմակերպության անդամներից մեկը հետևյալ հարցն ուղղեց.
«Հարկային օրենսգրքում կատարվող փոփոխությունների արդյունքում որքա՞ն եք գնահատում գնաճային ճնշումը և եկամտահարկի համահարթ տարբերակի նախագծի առաջարկություններ անելիս, ո՞ր երկրների փորձն եք վերցրել որպես նախատիպ, միջազգային ինչպիսի՞ փորձ եք ուսումնասիրել և նայե՞լ եք արդյոք Մակեդոնիայի, Սլովակիայի, Գերմանիայի և Վրաստանի ձախողված փորձերն այդ տարբերակն իրականացնելու ժամանակ»:
Մանրամասները՝ տեսանյութում: