«Որ աղբյուրը, որ լրատվամիջոցը կներկայացնի կաշառք վերցնելու մասին տեսանյութը, խոսք եմ տալիս՝ ձեռքս կկտրեմ»,-այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը, որի լիազորությունները ժամանակավորապես դադարեցված են իր դեմ հարուցված քրեական գործի պատճառով։
«Սա հակահեղափոխական հենք ունեցող ապատեղեկատվություն է, արվում է նրա համար, որ տեսնում են՝ կա ինձ վստահողների մի մեծ բանակ, ովքեր չեն հավատում, որ կարող է ես կապ ունենամ կոռուպցիոն դրսևորումների հետ, որոշների տարբեր մասերը մրմռում է դրանից», - ասաց Սանասարյանն ու հավելեց, որ վստահ է՝ այս գործը չունի այլ ելք, քան մեղադրանքի կասեցումը։