Այս գիշեր Երևանի կենտրոնում ծեծկռտուք է տեղի ունեցել։
Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ մի երիտասարդ տեսել է, որ Սուրբ Սարգիս եկեղեցու գետնանցումում մարդ են ծեծում և տեղեկացրել է իրավապահներին:
Նախնական վարկածով՝ ծեծվողը մոտ 20-ամյա տրանսգենդեր է, որին ծեծի է ենթարկել մեկ այլ` 30-ն անց տրանսգենդեր:
Ըստ որոշ լուրերի՝ միջադեպի պատճառը նրանց միջև առկա ֆինանսական հարցերն են եղել, որն էլ վերածվել է ծեծկռտուքի:
Աղբյուր՝ armeniasputnik.am