Գերմանիայում քաղաքացիության մասին նոր օրինագիծը ենթադրում էր, որ քաղաքացիություն չեն կարողանա ստանալ բազմակին օտարերկրացիները: Այժմ այդ դրույթը հանվել է օրենքից, հաղորդում է DW-ը՝ հղում անելով Welt-ին:
Այդ դրույթը սատարում էր Գերմանիայի ՆԳՆ-ը, սակայն այդ առաջարկը չի աջակցել արդարադատության նախարարությունը: Ի պատասխան արդարադատության քննադատությանը՝ «ակներեւ» են համարել այն, որ, համաձայն Գերմանիայի սահմանադրության, բազմակին անձանց քաղաքացիություն շնորհելու մասին խոսք անգամ չի կարող լինել: ՆԳՆ-ում պատրաստվում են ներառել այդ արգելքը, սակայն մեկ այլ օրինագծում:
Բազմակնությունն արգելված է Գերմանիայում, սակայն այդ դեպքերը հազվադեպ են հայտնի դառնում եւ հազվադեպ են հասնում դատարան: Բացի այդ, պատժվում է միայն Գերմանիայի տարածքում երկրորդ ամուսնության գրանցումն առանց ամուսնալուծության, սակայն ոչ բազմակին ամուսնությունը, որը գրանցվել է ուրիշ երկրում եւ փաստացի շարունակվում է Գերմանիայում: Նորմայի շրջանակներում չեն դիտարկվում նաեւ ամուսնությունները, որոնք գրանցվել են ոչ թե Գերմանիայի իշխանության մարմինների, այլ իմամների կողմից:
Գերմանիայի՝ փոխստականների եւ միգրանտների գործերով դաշնային վարչությունը (BAMF) չունի տվյալներ, թե երկիր ժամանակ միգրանտների եւ ապաստան հայցողների քանի տոկոսն է գտնվում պոլիգամ ամուսնության մեջ: