Մաքսիմ Մոյիսեևը, ով «Շերեմետևո» օդանավակայանում այրված ինքնաթիռի անձնակազմի անդամներից էր, երեկ ուղևորներին փրկելիս մահացել է: Այս մասին գրել է life.ru-ն:
«Մաքսիմը մի քանի տարի առաջ երազում էր երկնքում աշխատելու մասին միայն: Նրան ոչ թե ինքնաթիռները գրավեցին, այլ մասնագիտությունը, որով նա շատ էր հետաքրքրված: Մինչ այդ նա ցանկանում էր պրոֆեսիոնալ զինվոր դառնալ, բայց արդեն պարտադիր ծառայության մեջ՝ բանակում, նա փոխել է միտքը և որոշել է նվիրվել ինքնաթիռին»,-ասել է Մաքսիմի ընկերը: