Այսօր՝ ժամը 20-ի սահմաններում, կյանքից հեռացել է Մաքսիմ Անուշավանի Հակոբյանը: Նա անկախության շրջանի ամենանշանավոր ու արժանապատիվ սյունեցիներից էր։ Հակոբյանը ծնվել է 1949թ. օգոստոսի 8-ին՝ Կապանի շրջանի Վերին Հանդ գյուղում:

Մաքսիմ Հակոբյանը մեծ ավանդ ունի 1998-2014 թվականների Սյունիքի համար. նա Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրը ծառայեցրել է պետության հզորացմանը, Սյունյաց աշխարհին:

Հակոբյանն ամեն առիթով ասում էր՝  Սյունիքը մեր սրբավայրն է, մեր սկիզբն ու ավարտը, մեր վաղվա օրը, հայոց պետականության ու հայոց արժանապատվության ողնաշարը:

Սյունեցիները միշտ երախտագիտությամբ են վերաբերվել նրա կերպարին ու անցած ճանապարհին։