Այսօր՝ մայիսի 6-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:40-ի սահմաններում Երևանի բնակիչ, 73-ամյա Գառնիկ Գրիգորյանը իր վարած մարդատար ГАЗель մակնիշի թիվ 66 երթուղին սպասարկող ավտոմեքենայով Ռուբինյանց փողոցում CPS բենզալցակայանի դիմաց բախվել է էլեկտրասյանը:
Ինչպես տեղեկացնում է SHAMSHYAN.com-ը, բախման հետևանքով ГАЗель-ում հրդեհ է բռնկվել: Ավտոմեքենայում եղել են 10-ից ավելի ուղևորներ և նրանց առաջինը օգնության են հասել երկվորյակ եղբայրներ՝ Սամվել և Ալբերտ Հայրապետյանները: Եղբայրներին օգնել են նաև CPS բենզալցակայանի աշխատակիցները:
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները՝ 2 մարտական հաշվարկով, ովքեր մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը: Ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի և մետաղե ջարդոնի:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: