Այսօր՝ օգոստոսի 7-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:00-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում՝ Երևանյան լճի մոտ, բախվել են Chevrolet և Vaz 2107 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ավտոմեքենաներում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենաներում առաջացած կրակը, սակայն ավտոմեքենաները ամբողջությամբ վերածվել են մոխրակույտի:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։