«Շերեմետևո» օդանավակայանում ինքնաթիռի աղետի ժամանակ հերոսաբար զոհվել են ոչ միայն ինքնաթիռի անձնակազմը, այլ նաև ՌԴ Մուրմանսկ քաղաքի բնակչուհի, միայնակ մայր Ալբինա Պիլիպչուկը:
Հանրային կապերի մասնագետ Ալբինա Պիլիպչուկը աշխատանքի բերումով գործընկերուհու հետ միասին գնացել էր Մոսկվա :
Մայիսի 5-ին նրանք հետ էին վերադառնում Մուրմանսկ՝ իրենց տուն, հարազատների մոտ: Ինքնաթիռում Ալբինան նստում էր 9-րդ շարքում: Երբ հրդեհով բռնկված սուպերջեթը վայրէջք էր կատարում, ուղևորները խուճապահար վազում էին դեպի ելքը, բայց Ալբինան այլ կերպ վարվեց:
Մայրական սիրտը նրան ուղորդեց դեպի ինքնաթիռի պոչի հատված, որտեղ գոռում էին և օգնություն կանչում ինչ-որ մեկի երեխաները: Ալբինան հասկանում էր, որ նրանց օգնություն է պետք և չկարողացավ մերժել...
Հետագայում հենց այդտեղ էլ հայտնաբերվեց նրա դին. հայտնում է Mash լրատվականը: Ալբինան 10-ամյա որդի ուներ, ում նա միայնակ էր խնամում:
Պաշտոնական տվյալներով «Շերեմետևո» օդանավակայանում ինքնաթիռի աղետի ժամանակ զոհվել է 41 մարդ: Մինչև 11 տարեկան բոլոր երեխաները փրկվել են: