Երեք բրիտանացի է մահացել Իսպանիայում գտնվող Club La Costa World հյուրանոցում: Այս մասին հայտնում է BBC News-ը:
Դեպքը տեղի է ունեցել Սուրբ Ծննդի նախօրեին, երբ 9-ամյա աղջիկը լողալիս է եղել լողավազանում: Երեխայի մոտ խնդիրներ են առաջացել, և նրա 52-ամյա հայրն ու 16-ամյա եղբայրը թռել են լողավազան՝ փրկելու խեղդվող աղջնակին:
Արդյունքում՝ բոլոր երեքը խեղդվել են առեղծվածային պայմաններում: Հյուրանոցի անձնակազմը ներողություն է խնդրել և ցավակցություն հայտնել ամուսնուն ու երկու երխաներին կորցրած կնոջը:
Պարզվում են դեպքի մանրամասները: