Մայիսի 9-ին հայ ժողովուրդը տոնում է եռատոնը՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակը, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը:
Այսօր Արցախում հարգանքի տուրք մատուցեցին հաղթանակները կերտած ու անմահացած հայորդիների հիշատակին: Ինչպես ամեն տարի, այս տարի ևս Արցախում տոնական միջոցառումներ անցկացվեցին. քայլերթով Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից բարձրաստիճան պաշտոնյաները, քաղաքացիները շարժվեցին դեպի հուշահամալիր, որտեղ ծաղիկներ խոնարհեցին Ղարաբաղյան պատերազմում զոհվածների հիշատակին: Արցախ էին մեկնել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
Իսկ երեկոյան Շուշիում տեղի ուենցավ երաժշտական մեծ համերգ, որից հետո միջոցառումներն ավարտվեցին հրավառությամբ:
Լուսանկարները Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից