ԱԺ «Իմ քայլը» խմբակցության գործարար պատգամավոր Տիգրան Կարապետյանը, ով Հայաստանումտեղի ունեցող և տեղի ունեցած բոլոր բացասական երևությները փորձում է ամեն կերպ կապելՍյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ, այսօր արդեն, օգտվելովպատգամավորական լծակակներից, ցանկանում է իր երբեմնի վրեժխնդրությունը ռեալիզացնելԳլխավոր Դատախազի միջոցով։ Նա, որպես գործի վերաբերյալ ի հայտ եկած նոր հանգամանք էներկայացնում մի մարդու հայտարարություն, ով ժամանակին, իր իսկ ցուցմունքի համաձան, գումարէ ստացել Բուդաղյանների կողմից միջնորդավորված կերպով ստացել է 5․000 ԱՄՆ դոլար։ Նշենք, որայդ մարդն իր ցուցմունքում նշել է, որ Բուդաղյանները մահափորձի իրականացման համարժամանակին խոստացել են 200․000 ԱՄՆ դոլար, և ինչպես պարզ է դառնում նա ևս բաժնեմաս էունեցել այդ գումարից։
Այս ամենի հետ մեկտեղ Տիգրան Կարապետյանի պրովոկատիվ ջանքերն ուղղված Սյունիքի նախկինմարզպետի դեմ, շարունակվում են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի միջոցով։ Այսպիսով,երբեմնի «աբիժնիկը» խոսքն ուղղելով դատախազին ասել է,-«Վերջերս՝ Սյունիքի նախկին մարզպետիմահափորձի դատավարության ժամանակ, մեղադրյալ անձը հայտարարեց, որ մահափորձ չի եղել ուայդ ամենը բեմադրվել է նախկին մարզպետի հետ միասին»։ Ճիշտ նկատեցիք, խոսքն այն նույն անձիմասին է, ով իր ներդրումն է ունեցել մահափորձի գործում և այս կերպ փորձում է ինքնամաքրվել։
Բացի այդ, նկատենք մի շատ կարևոր հանգամանք ևս․ քրեական գործի շրջանակներում նույնՏիգրան Կարապետյանը նույնպես կասկածվել է, քանի որ ոստիկանությունը դեպքից հետոխուզարկություն է իրականացրել նաև ներկայիս պատգավորի տանը։ Ինպես ասում են, լավագույնպաշտպանությունն հարձակումն է, իսկ Տիգրան Կարապետյանի պարագայում կարելի է ասել՝ արջը 7երգ գիտի, 7-ն էլ մեղրի մասին, այս դեպքում՝ Սուրիկ Խաչատրյանի։
Աղբյուրը՝ Armday.am