ԱԻՆ «911» ծառայությունը մայիսի 11-ին՝ ժամը 16:00-ին, ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Սունդուկյան փողոցի թիվ 3 շենքի մոտակայքում գտնվող տանից ծուխ է նկատվում: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հրաչյա Քոչարի փողոցի թիվ 6/58 տան խոհանոցում (սեփականատեր՝ Խ.Թ., ծնված 1936 թ. ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:44-ին, մարվել՝ 16:49-ին: Տուժածներ չկան:
Ամբողջությամբ այրվել են գազի կաթսան, գազօջախը՝ մասամբ, խոհանոցային կահույքը (մոտ 1 քմ) և ջերմահարվել է առաստաղը (մոտ 1 քմ):