Մայիսի 4-ին Արցախում հակառակորդի գնդակից ծանր վիրավորված 21-ամյա զինծառայող Ագանիկ Զորոգլյանը գիտակցության է եկել։ Այս մասին Tert.am-հետ զրույցում ասաց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Նա ընդգծեց, որ զինծառայողը հիմա կարողանում է նաև հաղորդակցվել:
«Ընդհանուր առմամբ նրա մոտ առկա է դրական դինամիկա»,- շեշտեց Արծրուն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ մայիսի 4-ին՝ ժամը 16:05-ի սահմանում, Պաշտպանության բանակի հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում էր ստացել 21-ամյա ժամկետային զինծառայող Ագանիկ Զորոգլյանը:
Զինծառայողը ռեանիմոբիլով տեղափոխվել է Երևան՝ Մուրացանի զինվորական հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր: