Արցախում հունիսի 16-ին վիրավորված եւ ուղղաթիռով Երեւան՝ Մուրացանի հոսպիտալ տեղափոխված ժամկետային զինծառայող Արմեն Վարդանյանն արդեն հիվանդասենյակ է տեղափոխվել, իսկ Յուրի Զաքարյանի արհեստական շնչառության ապարատն անջատել են: Այս մասին ասաց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմաբժշկական վարչության պետ գնդապետ Կամավոր Խաչատրյանը:
Նրա խոսքով`ժամկետային զինծառայող Յուրի Զաքարյանը, ով գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում, արդեն գիտակցության է եկել: «Երկու զինծառայողների մոտ էլ դրական դինամիկա կա»,-ասաց նա:
1997 թվականին ծնված Յուրի Արմենի Զաքարյանը ստացել էր գլխի հրազենային թափանցող վիրավորում, Արմեն Հարությունյանը` գլխի ականապայթյունային վիրավորում:
Ադրբեջանական կողմը հաստոցավոր հակատանկային նռնականետերից հունիսի 16-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, խախտել էր հրադադարի պահպանման ռեժիմը ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու վիրավորումներ էինն ստացել ՊԲ զինծառայողներ Արայիկ Ռուդիկի Մատինյանը (1997թ. ծնվ.), Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը (1997թ. ծնվ.) և Վարդան Ծովակի Սարգսյանը (ծնվ. 1997թ.): Վիրավորված երեք զինծառայող տեղափոխվել էին Երևան: