Նախկին դաշնակցական Աղվան Վարդանյանը այս պահին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դիմաց է, եկել է աջակցելու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե արդյոք Ռոբերտ Քոչարյանն իր աջակցության կարիքն ունի, Վարդանյանն ասաց․

«Եկել եմ աջակցելու պարոն Քոչարյանին, իբրև քաղաքացի՝ դուք եք որոշում, թե որ պահին՝ որտեղ լինեք, նա որևէ մեկի աջակցության կարիքը չունի»,-ասաց նա։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր՝ մայիսի14-ին,  Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը: