ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի հետ առեւտրային բանակցությունները չեն դադարել, եւ աշխարհի երկու խոշորագույն տնտեսությունների միջեւ պատերազմն անվանել է «ոչ մեծ վեճ»՝ հայտնում է Reuters-ը։
Թրամփը նշել է, որ երկու երկրների բանակցողները դեռեւս շարունակում են երկխոսությունը՝ հավելելով, որ բանակցությունները լավ են ընթանում։
Ավելի վաղ Չինաստանի ԱԳ նախարարության ներկայացուցիչը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը եւ ՉԺՀ-ն համաձայնել են շարունակել համապատասխան քննարկումները։