Այսօր՝ մայիսի 20-ին, առավոտյան 8:30-ից սկսած քաղաքացիների կողմից փակվել է Նոր Նորք և Ավան վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մուտքը։ Օրեր առաջ հենց այս դատարանում էր ընթանում Ռոբերտ Քոչարյանի կալանքից ազատ արձակվելու վերաբերյալ դատական նիստը։ Ակցիան անցնում է խաղաղ, ոստիկանները որևէ միջամտություն չեն ցուցաբերում։
Ակցիայի մասնակիցների թվում է նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը, ով լրագրողների հետ զրույցում նշեց, որ այստեղ է որպես պատգամավոր է եկել՝ շփվելու իր ընտրողների հետ։ Կոնջորյանը հրաժարվեց մեկնաբանել մյուս հարցերը, քանի դեռ վարչապետը ելույթ չի ունեցել։
Քիչ առաջ ակցիային միացավ նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորել է փակել բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը: