Այսօր՝ ապրիլի 23-ին ԱԺ-ում տեղի է ունենում «Իմ քայլը» խմբակցության դռնփակ նիստ։
 
Ըստ պատգամավորների, քննարկվող թեմաներից մեկը լինելու է Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումները։
 
Լրագրողների հետ զրույցում Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն ասաց. «Մեր խմբակցության պատգամավորներն օրը նշելու են այնտեղ, որտեղ առաջադրվել և ընտրվել են։ Ես գնալու եմ Գեղարքունիքի մարզ, մասնակցելու հանրային քննարկումների, օրը նշելու մեր քաղաքացիների, ընտրողների հետ։ Դեռ մանրամասները հստակ որոշված չեն»։
 
Պատգամավորը նշեց, որ քաղաքացիները տեղյակ են սպասվող հանդիպումների մասին, մարզպետները զբաղվում են կազմակերպչական աշխատանքներով։