Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյաբուքյան ուղիղ միացմամբ ելույթը լսելուց հետո ցուցարարները շարունակում են փակ պահել դատարանի դռները:
ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը նշեց, որ նպատակը մեկն է` անել ամեն ինչ, որպեսզի վարչապետի ուղիղ հեռարձակմամբ հնչած խոսքերն իրականություն դառնան. «Ես և մյուս պատգամավորներն այստեղ ենք, որպեսզի մարդկանց հետ լինենք և նրանց ապահովագրենք արտաքին միջամտություններից: Այստեղ կմնանք այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի: Որքանով հասկացա՝ վարչապետը կոչով է հանդես գալու, դրանից հետո ժողովուրդը կհասկանա իր հաջորդ քայլը»,- ասաց Լուսինե Բադալյանը:
Ամփոփելով իր խոսքը` պատգամավորը նշեց, որ այն, ինչ կատարվում է այսօր, չի համարում սահմանադրական կարգի տապալում, որովհետև ժողովուրդը իր բողոքի ձայնը բարձրացնելու իրավունք ունի: