Կիրանցի բնակիչ Գոհար Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Տիկին Լուսինե Բադալյան, այդ ինչ եք տեսել Կիրանցում, որ անսահման հպարտություն եք ապրել:
Քանդված շինություննե՞րը, մարդկանց այգիներով, վարելահողերով անցնող սահմանային փշալարե՞րը: Հանձնվելիք ճանապարհը և կամո՞ւրջը:
Միգուցե դպրոցից 60 մետր ներքև կառուցվող պա՞տը: Ադրբեջանի դրո՞շը:
Ի՞նչ եք տեսել: Ասեք, մենք էլ տեսնենք, հպարտանանք ձեզնով»:

Նշենք, որ երեկ ՔՊ-ական պատգամավորներն այցելել էին Կիրանց, որտեղից Արփի Դավոյանը լուսանկար էր հրապարակել: Լուսանկարի մեկնաբանություններում Լուսինե Բադալյանը գրել էր. «Ես անսահման հպարտ եմ իմ տեսածով: Թող «երկիր քանդելը» էսպես լինի», - գրել էր ՔՊ-ականը: