Այնտեղ երկու տուն եմ թողել: Վերանորոգեցի այդ տները տվեցի թուրքերին: Տղա ունեի, զոհվեց պատերազմում: Մենք մեր ապրուստը թողեցինք այնտեղ ու մեր հագի շորերով դուրս եկանք մեր տներից: Այս մասին այսօր՝ մայիսի 3-ին լրագրողների հետ զրույցում ասաց Քաշաթաղի բնակիչ Անուշ Պետրոսյանը:
Վերջինս նշեց, որ այլ տարածք չի գնա բնակվելու, կվերադառնա Ղարաբաղ միայն այն ժամանակ, երբ իր տները վերադարձնեն. «Ես հիասթափված եմ, չեմ կարող Ղարաբաղում ապրել, չեմ գնա այնտեղ, ես հիմա վարձով եմ ապրում»,- նշեց զոհված զինծառայողի մայրը: