«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին վիրավորողների ինքնավստահությունից ու սեփական անձը գերագնահատելու կարողությունից եմ ուզում։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 3-ին, իր ինստագրամյան էջում գրառում է արել, եւ Անդրանիկ Քոչարյանի հետ լուսանկար հրապարակել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը։

«Անդրանիկ Քոչարյանին վիրավորողների ինքնավստահությունից ու սեփական անձը գերագնահատելու կարողությունից եմ ուզում»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ Անդրանիկ Քոչարյանն իր հարցազրույցներից մեկում վիրավորական արտահայտություն էր արել Արփինե Հովհաննիսյանի հասցեին, որը բուռը քննարկման առիթ էր հանդիսացել։