Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման նպատակով նշանակված համալիր փորձաքննության եզրակացությունը դեռևս չի ստացվել: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց ՀՀ Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:
Հիշեցնենք, որ ըստ Հրապարակ օրաթերթի, (ELARD) ընկերությունը արդեն ներկայացրել է նշանակված փորձաքննության արդյունքները, որոնք դրական արդյունք ունեն:
«(ELARD) ընկերությունը ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով նշանակված համալիր փորձաքննություն եզրակացությունը դեռևս չի ներկայացրել, հետևաբար խոսք անգամ չի կարող գնալ եզրակացության արդյունքների դրական կամ բացասական լինելու վերաբերյալ»,-ասաց Հարությունյանը: Նա տեղեկացրեց, որ փորձաքննության եզրակացությունը կտրամադրվի նախապես հայտարարված ժամկետներում: