Մայիսի 22-ին, ժամը 10.00-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին է զանգահարել 60-ամյա մի քաղաքացուհի եւ հայտնել, որ իր բնակարանից ոսկեղեն են գողացել:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ապրիլ ամսվա կեսերին 1987 թ. ծնված Հասմիկ Ս.-ն, որպես վարսահարդար գտնվելով բնակարանի ննջասենյակում եւ օգտվելով տանտիրուհու անուշադրությունից՝ գողացել է ոսկյա զարդեր:
Վնասի չափը պարզվում է:
Նախապատրաստվում են նյութեր: