Քիչ առաջ Ազատության հրապարակ եկավ ԱԺԴ կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը: 168.am-ի հետ զրույցում Արշակ Սադոյանն ասաց, որ եկել է Րաֆֆի Հովհաննիսյանին հաղորդագրություն փոխանցելու: Ավելին նա չցանկացավ ասել:
Հիշեցնենք, որ այսօր Արշակ Սադոյանը հայտարարություն էր տարածել, որտեղ ահազանգել էր.
«Հետընտրական արդի զարգացումները բացասաբար կարող են անդրադառնալ նաև աշխարհով մեկ հայության ներուժը իմի բերելու, մարտահրավերներին միասնական ճակատով դիմակայելու հարցով»:
1. Համոզված, որ և Հանրապետական կուսակցությունն ու Սերժ Սարգսյանը, ինչպես նաև «Ժառանգություն» կուսակցությունն ու Ռաֆֆի Հովհաննիսյանը կարևորում են Հայաստան մայրաքաղաք պետությունով համազգային կառույցների միասնական համակարգի ձեևավորման խնդիրը, որի համար կպահանջվի նաև ՀՀ-ում կատարել կառուցվածքային' սահմանադրական որոոշակի փոփոխություններ.
2. Գտնելով, որ Ռաֆֆի Հովհաննիսյանը, լինելով արտգործնախարար, ակունքներով անմիջականորեն կապված է Սփյուռքին, այդ հարցում մեծ դերակատարում կարող է ունենալ:
Քաղաքական համաձայանության հասնելու նպատակով մեր կողմից մշակվել է առաջարկությունների համապատասխան փաթեթ, և որպեսզի տպավորություն չստեղծվի, որ այդ առաջարկությունը արվում է կողմերից մեկի պատվերով' որոշվեց այն անմիջականորեն ներկայացնել հանրությանը:
Այդ նպատակով սույն թվի մարտի 22-ին , ժամը 13:00-ին Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում (հասցեն' Աբովյան 2) շահագրգիռ բոլոր ուժերի եւ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպվում է քննարկում-ասուլիս»: