«Բարգավաճ Հայաստան» կուսակցության Կանանց խորհուրդը՝ պատվավոր նախագահ Ռոզա Ծառուկյանի գլխավորությամբ, մասնակցել է քաղաքական և հասարակական ոլորտներում կանանց ներգրավվածության բարձրացմանը վերաբերող սեմինար-քննարկմանը:

«Միացյալ առաջնորդների պալատ» հասարակական կազմակերպության նախաձեռնած սեմինարի ընթացքում ԲՀԿ խմբակցության պատգամավորներն ու ավագանու անդամները հասարակական տարբեր կազմակերպությունների երիտասարդներին ներկայացրել են կանանց դերի բարձրացմանն ուղղված իրենց նախաձեռնությունները, լսել նրանց առաջարկները:

Ռոզա Ծառուկյանն ընդգծել է, որ կնոջ ներկայությունը շատ կարևոր է բոլոր ոլորտներում: