Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ազգային տոնի՝ Եղիսաբեթ Երկրորդ Թագուհու պաշտոնական ծննդյան օրվան ընդառաջ այցելել են Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանություն:
Ինչպես հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Արմեն Սարգսյանը տոնի առթիվ շնորհավորել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին և դեսպանատան ամբողջ անձնակազմին:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ու դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը ընդգծել են երկկողմ հարաբերություններն ընդլայնելու անհրաժեշտությունը: