Ազատության հրապարակում հացադուլ անող Րաֆֆի Հովհաննիսյանին միանալու է մի քաղաքացի, ով նաեւ կարելու է բերանը:
Կարեն Շահինյանն Aravot.am-ի հետ զրույցում պատմել է. «Անձամբ ես Սոչի քաղաքում իմ մտերիմներին թողել եմ, եկել եմ զուտ ստեղ, որ Րաֆֆիին պաշտպանեմ: Արդարության, իմ ժողովրդի համար եմ եկել: Պետք չի, որ էդ մարդը նստի հացադուլի, բայց ես եկել եմ, որ էսօրվանից սկսած բերանս կարած նստելու եմ հացադուլի՝ ի նշան մեր Րաֆֆի Հովհանիսյանի հաղթանակի»:
Քաղաքացին իր այդ քայլով պահանջելու է իշխանափոխություն: Թե ի՞նչ կտա դա՝ ըստ նրա, եթե իր նման քաղաքացիներ շատ լինեն, ովքեր բերանը կկարեն ու կնստեն Ազատության հրապարակում՝ մի արդյունք, փոփոխություն կլինի: Հարցին՝ դա ծայրահեղ քայլ չէ՞՝ նա վստահեցրել է. «Ծայրահեղ քա՞յլ: Ես կեթամ մինչեւ վերջ»: