Մասիս քաղաքի բնակիչ, 33-ամյա Ն. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա բենզին է լցրել սիրուհու վրա և փորձել է այրել նրան: Մեղադրական եզրակացության համաձայն' Ն. Ա.-ն 2011 թ. հուլիս ամսից ընկերություն է արել Ա. Հ.-ի հետ և նրա հետ գտնվել ինտիմ հարաբերությունների մեջ:Ամուսնացած լինելու պատճառով ,որոշ ժամանակ հետո Ա. Հ.-ն չի ցանկացել հանդիպել Ն.Ա.- հետ: Ն. Ա.-ն հաճախակի անհանգստացրել է Ա. Հ.-ին և սպառնացել, որ կսպանի նրան և իրենց ինտիմ կապի մասին տեղեկություններ կտարածի:
Ն. Հ.-ն որոշել է հրկիզելու միջոցով սպանել Ա. Հ.-ին: Այն իրականացնելու նպատակով 2012 թ. հոկտեմբերի 6-ին Ա. Հ.-ի վրա բենզին է լցրել և այրել, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ 104 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով:
Խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին: Գործը վարույթ է ընդունվել մարտի 20-ին: Դատական տեղեկատվական համակարգից հայտնում են, որ առաջիկա օրերին կնշանակվի դատաքննության օրը: