Հիվանդանոցից հուլիսի 16-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ «2-րդ, 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներ, գլխի և պարանոցի այրվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1963 թ. ծնված Վալերի Գ.-ն, ով հայտնել է, որ Վրացյան փողոցի 90 հասցեի մոտ բենզին են լցրել վրան և այրել:
Ինչպես տեղեկացրին ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 21.40-ին նշված հասցեում Վալերի Գ.-ի վրա բենզին է լցրել և այրել 1968 թ. ծնված Նունե Մ.-ն:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է քննություն: