Երեկ՝ հունիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 23։50-ի սահմաններում «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ ինքնահրկիզված վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի կին։
shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ինքնահրկիզված քաղաքացին Եղեգնաձոր քաղաքի բնակիչ, 65-ամյա Սուսաննա Հովհաննիսյանն է, ով ինքնասպանություն գործելու նպատակով բենզինով հրկիզել է իրեն և այրվածքներով տեղափոխվել նշված բժշկական կենտրոն։
Բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ նա ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ։