Այսօր' նոյեմբերի 28-ին, SHAMSHYAN.com –ին է ահազանգել Երևանի բնակիչ 57-ամյա Հասմիկ Հարությունյանը: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում տիկին Հասմիկը պատմեց իր հետ կատարված սարսափելի դեպքի մասին: 2007 թվականին Հասմիկին է դիմում իր հարազատ քեռու տղան՝ Էդուարդ Հարությունյանը, (որի հետ երկար ժամանակ շփում չի ունեցել), և օգնություն խնդրելով, թե իրեն գումար է անհրաժեշտ, խնդրում է մի քանի ամսով Հասմիկի և ամուսնու բնակարանի գրավադրմամբ գումար վերցնել:

 

Հասմիկը համաձայնվում է: Էդուարդը ոմն բրոքեր Ռուբեն Դավթյանի և գումար տրամադրող Կարեն Աղբալյանի հետ գալիս են, Կարենը տրամադրում է 20000 ԱՄՆ դոլլար Էդուարդին: Անցնում է 10 օր և նորից Հասմիկի մոտ Կարենը հաշվում է, և տալիս այս անգամ 10000 ԱՄՆ դոլլար և մի քանի օր հետո էլ ևս 10000 դոլլար: Այսպիսով Կարենը Հասմիկի բնակարանը գրավ վերցնելով, Էդուարդին տրամադրում է 40000 ԱՄՆ դոլլար: 2008 թվականին Էդուարդ Հարությունյանը անհետանում է, իսկ Կարենը շարունակում է իր գումարը պահանջել, սպառնալով բնակարանը վաճառել:

 

Հասմիկը նշում է, որ դիմում է ոստիկանություն, հարուցվում է քրեական գործ, խարդախության հատկանիշներով:

 

Մանրամասն`  այստեղ :