«Չորրորդ իշխանություն» օրաթերթը գրում է. «Երևանի 59-ամյա բնակչուհի Անահիտ Գեղամյանը պատրաստվում է Հանրապետության հրապարակում՝ կառավարության շենքի դիմաց ինքնահրկիզվել, եթե իշխանությունները մինչև երկուշաբթի չվերացնեն այն խոչընդոտները, որոնք իրեն թույլ չեն տալիս գումար վաստակել ընտանիքի 10 անդամներին պահելու համար։ Անահիտ Գեղամյանը գործավարական ձեռնարկության ղեկավար է:
Կինը երեկ մեզ պատմեց, որ գործավարությունը բացելու հենց աոաջին օրվանից՝ սեպտեմբերի 26-ից, իրեն են այցելում թաղապետարանի աշխատակիցներ, ինչպես նաև անհայտ անձինք, որոնք իր հասցեին սպառնալիքներ են հնչեցնում և ասում, որ ինքը իրավունք չունի այնտեղ աշխատել, իսկ եթե ցանկանում է մնալ և աշխատել այդտեղ, ապա պետք է իրենց պատկանող տարածքը վարձակալի և դրա դիմաց վճարի 2000 ԱՄՆ դոլար։ Տեղի ունեցածի վերաբերյալ կինը դիմել է բոլոր հնարավոր կառույցներին։
«Եթե մինչև երկուշաբթի օրը նրանցից որևէ արձագանք, պատասխան չլինի, եթե այդ մարդիկ շարունակեն մեզ հետապնդել և սպառնալ, մեկ րոպե անգամ չկասկածեք, որ ես հրկիզվելու եմ, որովհետև այսպես հնարավոր չէ շարունակել»,-երեկ մեզ ասաց Անահիտ Գեղամյանը»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում: