Այս պահին ժամկետային զինծառայողների ծնողները կառավարության շենքի դիմաց են: Նրանք պատրաստվում են հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ՝ հունվարի 14-ին, ժամկետային զինծառայողների ծնողները հավաքվել էին Կառավարության շենքի դիմաց` պահանջելով հանդիպում վարչապետի հետ: Նրանց պահանջը մեկն է` Արցախում ծառայող զինվորներին տեղափոխել Հայաստանում ծառայելու: Վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը ժամկետային զինծառայողների ծնողներին խոստացել էր, որ վարչապետը նրանց կընդունի շաբաթ առավոտյան: