Ծառայության վայրեր մեկնող զինծառայողների ծնողները կրկին բողոքի ակցիա են իրականացնում Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի դիմաց: Ծնողները պահանջում են, որպեսզի իրենց երեխաներին Արցախ չուղարկեն ծառայության, քանի դեռ չկան անվտանգության երաշխիքներ: Նրանք հանդիպել են Պաշտպանության նախարարության ներկայացուցչի հետ:
Հանդիպմանը մասնակցած ծնողներից մեկը լրագրողներին պատմել է, որ ՊՆ ներկայացուցիչը պարզաբանել է՝ իրենց երեխաները պետք է գնան, որ մյուս ժամկետային զինծառայողները կարողանան վերադառնալ:
Պաշտպանության նախարարության ներկայացուցչը նաև գրի է առել ծնողների ներկայացրած խնդիրները և խոստացել, որ կպատասխանեն բոլոր հարցերին:
Զինծառայողների ծնողները նշել են, որ հանդիպման արդյունքը իրենց չի բավարարել, ուստի կշարունակեն իրենց բողոքի ակցիաները: