
Հունիսի 18-23-ը Թբիլիսիում պլանավորվում է ԼԳԲՏ-փրայդի շաբաթ անցկացնել։ Միջոցառման նախաձեռնողը «Թբիլիսի փրայդ» կազմակերպությունն է։
Այսօր կազմակերպիչները հայտատարություն են տարածել: «Թբիլիսի պրայդ» և «Արժանապատվության երթ»-ը չեղյալ չի հայտարարվում: Կազմակերպիչները նշում են ՝ իշխանությունների գործողությունները ատելություն քարոզող խմբերի դեմ համաչափ չեն:
Վրաստանի պատրիարքությունը շքերթի առնչությամբ իշխանություններին ուղերձ է հղել՝ կոչ անելով թույլ չտալ միջոցառման անցկացումը և միաժամանակ ընդգծելով, որ իրենց համար բռնության ցանկացած դրսևորում անթույլատրելի է:
Պատրիարքության պնդմամբ՝ երկրի ԼԳԲՏ համայնքն արտասահմանյան երկրներին տեղեկություններ է փոխանցում իրենց կրած «հալածանքների» մասին և դրա միջոցով լուրջ ֆինանսական աջակցություն ստանում: