Հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերից կրտսերի' Մարիա Խաչատուրյանի գործը ավագ քույրերից՝ Անգելինայից և Քրիստինայից առանձին կքննվի՝ կապված նրան հոգեբանորեն անմեղսունակ ճանաչելու հետ: Երկուշաբթի այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է փաստաբան Ալեքսեյ Լիպցերը:

 

«Փորձաքննությամբ նա անմեղսունակ է ճանաչվել, ուստի նրա դեմ գործն առանձին վարույթով կքննվի եւ դատավարությունն էլ 2 ավագ քույրերի գործից առանձին կընթանա»,- ասել է Լիպցերը:

 

Փաստաբանը հստակեցրել է, որ այս պահին գործի նյութերին ծանոթանում են տուժող կողմի ներկայացուցիչները: