Մոսկվայի քաղաքային դատարանը մինչև հոկտեմբերի 28-ը երկարացրել է Խաչատրյան երեք քույրերի խափանման միջոցը՝ որոշակի գործողությունների արգելքի տեսքով: Նրանք մեղադրվում են իրենց հոր սպանության մեջ: Այս մասին ՏԱՍՍ-ին հաղորդել են դատարանի մամուլի ծառայությունում:

«Մոսկվայի քաղաքային դատարանի որոշմամբ՝ երկարացվեց մեղադրյալ Քրեստինա, Անգելինա Խաչատրյան քույրերի նկատմամբ որոշակի գործողությունների արգելքի ժամկետը մինչև հոկտեմբերի 28-ը»,- ասել է դատարանի ներկայացուցիչը: Ավելի վաղ դատարանը համանման վճիռ էր կայացրել Մարիա Խաչատրյանի նկատմամբ, որը սպանության պահին եղել է անչափահաս: Աղջիկնեերը չեն կարողանա հեռանալ իրենց տնից առանց քննիչի թույլտվության:

Քույրերին մեղադրանք է առաջադրվել վերջնական խմբագրմամբ. նրանց մեղսագրվում է սպանություն՝ կատարված նախնական համաձայնությամբ: Ըստ որում՝ մեղադրանքի մեջ հետաքննությունը նշում է, որ քույրերի գործողությունը հրահրվել է տուժող Միխայիլ Խաչատրյանի գործողություններով: Փաստաբանները պնդում են, որ աղջիկներն իրենց գործողությունները կատարել են հոր կողմից շատ տարիներ շարունակվող բռնությունից անհրաժեշտ պաշտպանության շրջանակներում: