Զագրեբում շարունակվում է Grand Chess Tour-ը: Մրցաշարի 8-րդ տուրում հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանի մրցակիցը Յան Նեպոմնյաշչին էր:
Շախմատիստների միջև պայքարն ավարտվեց ոչ-ոքի: Այս տուրից հետո Արոնյանն իր ակտիվում ունի 4,5 միավոր:
Հաջորդ տուրում Արոնյանի մրցակիցը կլինի Մագնուս Կարլսենը: