Արարատի մարզում Զոդի կամրջի մոտ հուլիսի 6-ին, տեղի ունեցած սարսափելի վթարի զոհերի թիվը պաշտոնապես հայտարարվում է վեցը եւ հաղորդվում են անուններ, սակայն hraparak.am-ի տեղեկություններով Սուրենավանի բնակիչ 18 տարեկան Աստղիկ Ա.-ին ևս մահացած են հայտնաբերել, նրան վթարից հետո տեղափոխել են Արտաշատի հիվանդանոց: Ծնողները, գիտեին, որ աղջիկը վթարի ենթարկված երթուղայինի մեջ է եղել, բայց վթարից հետո մինչեւ կեսգիշեր չէին կարողանում պարզել աղջիկը ողջ է, թե մահացած: